Լրացավ Պարույր Սևակի մահվան 40-ամյակը![]() 18 հունիսի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին լրացավ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան 40-ամյակը: Այս առիթով Հայաստանի տարբեր հաստատություններում տեղի են ունեցան հիշատակի միջոցառումներ, այցելություն դեպի գրողի շիրիմը: Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անվերջ վերադարձ» ներկայացումը նվիրված էր այդ օրվան: Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյանը) ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից: 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվել են նրա առաջին երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել է նրան «Սևակ» կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով եղեռնի զոհ էր դարձել։ Պարույր Սևակը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Առավել հայտնի է նրա «Մարդը ափի մեջ» բանաստեղծությունների ժողովածուն և «Անլռելի զանգակատուն» պոեմը: Բանաստեղծը մահացել է 1971թ-ին ավտովթարից, որը որակվեց որպես դժբախտ պատահար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |