Հայաստանի վարչապետը Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ նոր անդամներին18 հունիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կուսակցական տոմսեր է հանձնել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 250 նոր անդամներին: Տոմսերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել կուսակցության գլխավոր գաղափարախոս Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ` Վայոց Ձորի մարզի Ս. Աստվածածնի (Սպիտակավոր) եկեղեցու բակում: Բացի դրանից, Տիգրան Սարգսյանն իր և երկրի կառավարության անունից պսակ է դրել հայ ականավոր պետական և ռազմական գործչի գերեզմանին: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ է այցելում Սպիտակավոր եկեղեցի և Գարեգին Նժդեհի գերեզման: Հարցին այն մասին, թե ինչու է նման դժվարամատչելի տեղ ընտրվել կուսակցական տոմսերի հանձնման համար, ինչի պատճառով ՀՀԿ նոր անդամները ստիպված եղան ավելի քան 8կմ անցնել լեռներով, Սարգսյանը նշել է, որ դա արվել է վայրի խորհրդանշային լինելու պատճառով: «Երեխաների համար դա ուխտագնացության պես մի բան կլինի»,- ճշտել է վարչապետը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Արարողության անցկացման օրը նույնպես պատահական չի ընտրվել: 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և թաղվել է Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ: Հայ ռազմական և քաղաքական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհը (իսկական անունը Գարեգին Եղիշե Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ հունվարի 1-ին Նախիջևանի Կզնուտ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Դեռ ուսանողական տարիներին միացել է հայ ազատագրական շարժմանը: Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Կիսատ թողելով ուսումը, նվիրվել է հայ հեղափոխական գործին: 1906թ-ին մեկնել է Բուլղարիա` սովորելու Սոֆիայի սպայական դպրոցում: 1907թ-ին այն ավարտելուց հետո Կովկաս է վերադարձել և անդամագրվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Զենք ու զինամթերք տեղափոխելու համար 1909թ. Ցարական իշխանության կողմից ձերբակալվել է Կովկասում` մոտ 3 տարի անցկացնելով բանտում: Դուրս գալով այնտեղից, մեկնել է Բուլղարիա: Առաջին Աշխարհամարտի սկզբին «ներման արժանանալով» ցարական կառավարության կողմից` վերադարձել է Կովկաս` պայմանով, որ մասնակցի Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |