Այսօր «Պրահայի Քվադրինալե»-ում ներկայացվելու է հայկական տաղավարը![]() 18 հունիսի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Պրահայի Քվադրինալե» միջազգային թատերական փառատոնին ներկայացվելու է հայկական տաղավարը: Այս մասին հայտնում է Չեխիայի հայ համայնքի կայքը: Քվադրինալեյին այս տարի Հայաստանը ներկայանում է առաջին անգամ: Տաղավարը ներկայացվելու է Պրահայի ազգային թանգարանում: Հայաստանը ձեռք է բերել 20քմ տարածք ազգային տաղավարի համար, որտեղ ընտրել է «Մաքրելով հիշողության փոշին» թեման: Հայաստանը կցուցադրի չորս ներկայացումների բեմանկարչական հենքերը` «Արդաղիոն», «Գիրք ծաղկանց» (Երևանի Մնջախաղի պետական թատրոն) «Աթոռը», «Արեգնազան» (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն): Հայկական պատվիրակության կազմում են բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը, ինչպես նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնի բեմադրող նկարիչ Լիլիթ Ստեփանյանը: Նելլի Բարսեղյանն ընդգծել է, որ Քվադրինալեին մասնակցելու նպատակն է թատերական արվեստի միջոցով օտարներին հաղորդակից դարձնել հայկական արվեստի մյուս ժանրերին, ծանոթացնել «Քվադրինալե»-ի տասնյակ հազարավոր մասնակիցներին հայ թատրոնի պատմության հետ, փորձի փոխանակման միջոցով խթանել Ժամանակակից հայ թատրոնի զարգացմանը, Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու միջոցով նպաստել Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը: «Պրահայի Քվադրինալե 2011» (PQ2011) միջազգային թատերական փառատոնը Պրահայում կկայանա 12-րդ անգամ: Հերթական «Քվադրինալեին», որը տեղի կունենա կմասնակցի ավելի քան 62 երկիր, որոնց թվում նաև Հայաստանը և այնպիսի խոշոր երկրների, ինչպիսիք են ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա: «Պրահայի Քվադրինալեն» աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված միջազգային թատերական փառատոնն է բեմական ձևավորման ոլորտում (բեմանկարչություն, զգեստների, լուսային և երաժշտական ձևավորում)` բաղկացած երեք մասնաբաժիններից, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաժանր ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն: Փառատոնը բացվել է հունիսի 16-ին և կշարունակվի մինչև հունիսի 26-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |