Չնայած թուրքական կողմի բողոքներին՝ PBS-ը ցուցադրեց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ

Չնայած թուրքական կողմի բողոքներին՝ PBS-ը ցուցադրեց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ԱՄՆ հանրային հաղորդակցության ծառայությունը (Public Broadcasting Service - PBS) հեռարձակել է Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը: Մեկուկես ժամ տևողությամբ հեռուստահաղորդման ընթացում ներկայացվել են Մեծ Եղեռնի մասին վկայություններ, տեսակետներ, ինչպես նաև գնահատականներ ու մեկնաբանություններ անվանի ցեղասպանագետներ` Վահագն Դադրյանի, Իսրայել Չարնիի, Պիթեր Բալաքյանի, Թեսսա Հովմանի ու մյուսների կողմից: Ֆիլմի հիմքում էր ընկած Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մերկացումը և Հայոց ցեղասպանության պատմական փաստի ներկայացումը: Փաստագրական ֆիլմին զուգահեռ ցուցադրվել են նաև հատվածներ հաղորդման հեղինակ Անդրյու Գոլդբերգի և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպանԿարեն Նազարյանի PBS-ի նյույորքյան ստուդիայում տված հարցազրույցներից:

Հեռուստալիքը շարունակում է Հայոց ցեղասպանության, իսկ 2010թ-ին նաև Լեռնային Ղարաբաղի մասին ամենամյա վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրումն անտեսելով ու մերժելով թուրք-ադրբեջանական բողոք-դիմումները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---