Պաշտոնից ազատվել է ԵԱ-2012-ում հայկական ընտրանու մրցակից Մակեդոնիայի թիմի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզը20 հունիսի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզն ազատվել է պաշտոնից EURO-2012 ընտրական մրցաշարում անբավարար արդյունքների կապակցությամբ: Հրաժարականի մասին որոշումն ընդունվել է Մակեդոնիայի ֆուտբոլային միության (ՄՖՄ) գործկոմի նիստում, որտեղ ուսումնասիրվել է Յոնուզի հաշվետվությունը որակավորման կայացած հանդիպումների մասին: «Յոնուզին պաշտոնից ազատելու մասին որոշումն ընդունվել է միաձայն»,- հաղորդում է UEFA պաշտոնական կայքը: 6 խաղերից հետո B խմբում մակեդոնացիները հինգերորդ տեղում են` ակտիվում ունենալով 4 միավոր: Հայաստանի հավաքականն այս խմբում 8 միավորով 4-րդ տեղում է: Սկոպյեում կայացած առաջին խաղում հայ մարզիկները ոչ ոքի խաղացին մակեդոնացիների հետ` 2:2: Պատասխան հանդիպումը Երևանում կկայանա հոկտեմբերի 7-ին: Մակեդոնիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Զորան Նիկոլովսկու խոսքով, նոր գլխավոր մարզչի թեկնածության վերաբերյալ ամեն ինչ պարզ կլինի մոտակա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է sport-express.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |