Ազգագրագետը համեմատում է հայ փախստականների հանդեպ ՄԱԿ-ի և հայկական խաչքարերի հանդեպ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերաբերմունքը20 հունիսի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը զուգահեռ է անցկացնում Ադրբեջանից հայ փախստականների հանդեպ ՄԱԿ-ի վերաբերմունքի և հայկական խաչքարերի հանդեպ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերաբերմունքի միջև: «Ի՞նչն է խանգարում ՄԱԿ-ին աչք փակել փախստականների խնդիրների վրա, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն աչք փակեց Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացման վրա»,- հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Խառատյանը կտրուկ քննադատության է ենթարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Ֆրանսիայում վերջինիս կենտրոնական գրասենյակում «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված խաչքարերի տեղանուններով վահանակները հանելու համար: Նա կտրուկ է արտահայտվել նաև հայկական իշխանությունների մասին, որոնք ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանից հայ փախստականների խնդիրների վրա` հիշեցնելով, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը փախստականների քաղաքական խնդիր չունի»: Նրա խոսքով, փախստականներին տարբեր մեթոդներով պարտադրում են Հայաստանի քաղաքացիություն ընդունել և հրաժարվել փախստականի կարգավիճակից, և 80 հազ. փախստականներ արդեն ընդունել են ՀՀ քաղաքացիություն: Հունիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում անցկացվող գիտաժողովների շրջանակներում Փարիզում բացված «Խաչքարերի արվեստ»լուսանկարչական ցուցահանդեսի բացման օրն այցելուներին տհաճ անակնկալ էր սպասում: Ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են գտնվել Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, հյուրերը տեսել են, որ յուրաքանչյուր խաչքարի տեղանուններով վահանակներն առանց բացատրությունների հանվել են կազմակերպիչների կողմից: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը: Հանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, որն ամրացված է եղել Հայաստանի դրոշի կողքին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |