Տրիկոտաժի «Տոսպ» ֆաբրիկան մտադիր է հասնել արտադրության նախաճգնաժամային մակարդակին 20 հունիսի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հունիսի 20-ին այցելել է «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա, որտեղ ծանոթացել է արտադրական հնարավորություններին ու հետագա հեռանկարներին: Ինչպես լրագրողներին է հայտնել «Տոսպ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին, այսօրվա դրությամբ ֆաբրիկայում աշխատում է 135 մարդ, սակայն կա աշխատատեղերը մինչ 220 հասցնելու ներուժ, ինչը կախված է շուկայի հետագա ձևավորումից: Չնայած ճգնաժամի հետևանքներին, ըստ նրա, «հաջորդ տարի կհաջողվի դուրս գալ նախաճգնաժամային մակարդակի՝ 400 մլն դրամի»: 2010թ. ֆաբրիկայում արտադրվել է 156 մլն դրամի արտադրանք, ինչը 7 տոկոսի աճ է ապահովել: 2011թ. հունիսի 1-ի դրությամբ «Տոսպ» ԲԲԸ-ում արտադրվել է 133,1 մլն դրամի արտադրանք, իսկ արտահանումը կազմել է 33,5 մլն դրամ: Անդրադառնալով հայկական տրիկոտաժի մրցունակությանը արտաքին շուկայում, մասնավորապես, Ռուսաստանի հարավում, գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ընկերությունը բավականին ճկուն է և չի փոխել իր ոճը: Սուրեն Բեկիրսկին նաև հավաստիացրել է, որ «Տոսպ» ապրանքանիշը աչքի է ընկնում բարձր որակով ու միջին գնային քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է արտահանման ծավալների ավելացմանը, ապա Բեկիրսկին հայտնել է, որ բանակցություններ են գնում ՌԴ առաքումների մասին, իսկ 120 հազար դոլարի արտահանումը «լավ ցուցանիշ» կլիներ ֆաբրիկայի համար: Նշելով արտահանման դժվարությունները, նա առանձնացրել է լոգիստիկան ու մաքսային խոչընդոտները: Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը, ընդհանուր մոտեցում ունենալով հանդերձ, փորձում է պարզել առանձին ճյուղերի խնդիրները, որոնք պետական աջակցության կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ թեթև արդյունաբերության ոլորտում ոչ մեծ ներդրումների դեպքում հնարավոր կլինի ապահովել նոր աշխատատեղերի ստեղծում, ներգրավել օտարերկրյա ներդրումներ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ԱՊՀ երկրների հետ բարենպաստ առևտրային ռեժիմների հաշվին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |