Յուրա Մովսիսյան. Հայաստանը բոլոր շանսերն ունի B խմբում երկրորդ տեղը գրավելու համար

Յուրա Մովսիսյան. Հայաստանը բոլոր շանսերն ունի B խմբում երկրորդ տեղը գրավելու համար

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի, Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականները շատ ավելի մեծ շանսեր ունեն ԵՎՐՈ-2012-ին մասնակցելու համար, քան Հայաստանը: Այնուամենայնիվ, եթե մենք հաղթենք մնացած խաղերում, իսկ մեր մրցակիցները կորուստներ կրեն, մենք կկարողանանք մեկնել Եվրոպայի առաջնության»,-ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:-Հայաստանն արդեն խաղացել է և իռլանդացիների, և սլովակների, և ՌԴ հավաքականի հետ: Կարծում եմ, որ Ռուսաստանի, Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականները միանգամայն հավասար շանսեր ունեն B խմբում 1-ին տեղը գրավելու համար»:

B խմբում Իռլանդիայի, Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները 13 միավոր են հավաքել և զբաղեցնում են առաջին երեք տեղերը: Այո, մեր մրցակիցները կխղարկեն առաջին տեղը, սակայն մենք բոլոր շանսերն ունենք երկրորդ տեղը գրավելու համար»,-ասել է Մովսիսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---