Գյուղերի բնակիչները նվազ տեղեկացված են կենսաթոշակային բարեփոխումների մասին, քան երևանցիները20 հունիսի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության հետ համատեղ ներկայացրեց Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրության իրազեկվածության ելակետային հետազոտության արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես նշել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը, գյուղերի բնակիչները նվազ տեղեկացված են կենսաթոշակային բարեփոխումների մասին, քան երևանցիները, սակայն դրական են վերաբերվում բարեփոխումներին: Նա նշել է նաև, որ տղամարդիկ ավելի լավ են իրազեկված կենսաթոշակային բարեփոխումներին, քան կանայք, իսկ տարիքային խմբերում ավելի լավ են իրազեկված նախակենսաթոշակային տարիքի մարդիկ: Վարդան Աղբալյանը հայտնել է նաև, որ հարցվածների միայն 46%-ն էր ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին և նրանցից ընդամենը 27%-ը գիտեր, որ գործող համակարգը բաշխողական է: Հարցվածների ընդամենը 0.9%-ը գիտեր գործատուի և աշխատողների կողմից կատարվող սոցվճարների ճիշտ չափը: Հարցվածների 36%-ը լսել էր կենսաթոշակային բարեփոխումների մասին, իսկ 39%-ը պատրաստակամություն էր հայտնել միանալու կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին: Որպես տեղեկատվության նախընտրելի աղբյուր` հեռուստատեսությունը ստացել էր ձայների մեծամասնությունը (90%-ից քիչ ավել), որին հաջորդում էին թերթերն ու ամսագրերը (19-21%), և վերջում` հարազատներն ու ծանոթները (հարցվածների 14-19%-ը): Աղբալյանը հայտնեց նաև, որ հարցվածների 81 տոկոսը հայտարարել է, որ կենսաթոշակային համակարգի գլխավոր խնդիրը կենսաթոշակների փոքր չափերն են, իսկ երկրորդ տեղում նշել են բարձր կենսաթոշակային տարիքը: Հարկ է նշել, որ հետազոտության արդյունքները հաշվի կառնվեն կառավարության կողմից բնակչության իրազեկման ընթացքում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |