Հայկական «Նյուպլաստ» ընկերությունն արտաքին շուկաներում գովազդային ակցիայի կարիք ունի

Հայկական «Նյուպլաստ» ընկերությունն արտաքին շուկաներում գովազդային ակցիայի կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հունիսի 20-ին այցելել է «Նյուպլաստ» ՓԲԸ, որն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն արտադրում է մետաղապլաստե և պոլիմերային խողովակներ, ինչպես նաև կցամասեր, որոնց 20 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան: Նախարարը ծանոթացել է ընկերության արտադրական հզորությունների հետ, ինչպես նաև այցելել լաբորատորիա, որը համապատասխան ծառայություններ է տրամադրում ոչ միայն սեփական արտադրանքի համար, այլ նաև սպասարկում ներկրողներին: Տիգրան Դավթյանը բարձր է գնահատել ընկերության մենեջմենթը, որն ինքնուրույն լուծում է իր առջև դրված խնդիրները և կարող է օրինակ ծառայել մնացած ընկերությունների համար, որոնք ցանկանում են արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանք արտադրել: Անդրադառնալով պետական աջակցությանը` նախարարը նշել է, որ կառավարությունը կարող է աջակցել իրացման աշխարհագրությունն ընդլայնելու, արտադրող երկրի հավաստագիր տրամադրելու, ինչպես նաև ֆինանսական աջակցության և հարկային բեռը թեթևացնելու ուղղությամբ արտադրության ընդլայնման և ժամանակակից սարքավորումների ներկրման դեպքում:

Իր հերթին ընկերության առևտրի ոլորտի ներկայացուցիչ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ ընկերությունը, որի արտադրանքը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, այսօր ընկերությունը երկրի կառավարության աջակցության կարիքն ունի արտադրանքն արտաքին շուկաներում իրացնելու համար լայնածավալ գովազդային ծրագրի օգնությամբ: Պոտենցիալ շուկաներում հիմնական մրցակիցը թուրքական արտադրանքն է, որի արտադրողները մեծ գովազդային քարոզարշավ են անցկացնում:

Այսօր ընկերությունը զբաղեցնում է տեղի շուկայի 30 տոկոսը, ավելին, ընթացիկ տարվա արդյունքներով այն մտադիր է հասնել նախաճգնաժամային արտադրության մակարդակին: 2011-ի հունիսի 1-ի դրությամբ ընկերության կողմից արտադրվել է 169.1 մլն դրամի արտադրանք, իսկ արտահանման ծավալը կազմել է 37.8 մլն դրամ:

11  20.06.11 - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այցելեց ««Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» և «Նյու պլաստ» ընկերություններ
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---