«Ուլիսի» և «Բանանցի» մրցակիցները Եվրոպայի լիգայի առաջին տուրում կլինեն «Ֆերենցվարոշն» ու «Մետալուրգը»20 հունիսի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր «Ուլիսը» և արծաթե մեդալակիր «Բանանցը» կխաղան Եվրոպայի լիգայի -2011-12 առաջին ընտրական փուլում: Ըստ վիճակահանության, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին Նյոնում, «Ուլիսը» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ: «Բանանցի» մրցակիցը կլինի վրացական Ռուսթավիի «Մետալուրգ» թիմը: Առաջին շրջանում կխաղան նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի լեհական «Յագելոնիան», որի մրցակիցը կլինի ղազախական «Իրտիշը»: Առաջին փուլում կխաղա 50 թիմ, որոնք իրենց խաղերը կանցկացնեն հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |