«Կոմերսանտ». System of a Down խումբը ամենուր ցույց է տալիս իր ազգայինը20 հունիսի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Կոմերսանտ» թերթը System of a Down խմբին համեմատում է The Beatles խմբի հետ: Ըստ թերթի լրագրող Բորիս Բարաբանովի, այս երկու խմբերը նման են իրար այնքանով, որ երկուսն էլ երբեք չեն վախեցել նորարարություններից: Այդ իսկ պատճառով Բարաբանովը պատահականություն չի համարում, որ միայն այս երկու ռոք խմբերն են Billboard-ի առաջին հորիզոնականում հայտնվել իրենց ալբոմների վաճառքի թվով: System of a Down-ը 7 տարիների ընթացքում կարողացել է վաճառել ավելի քան 20 մլն օրինակ սկավառակ: Ըստ նրա, System of a Down-ի երգերից յուրաքանչյուրը կարծես կարված լինի գունավոր կտորների պատառիկներից, արագ «մետաղական» շարքերը համադրվում են օպերային արիաների հետ, դանդաղ ռեգիի նոտաներով և ազգային երանգներով, որով խումբը ցույց է տալիս իր կապը ազգայինի հետ: Լրագրողը նաև հայ եկեղեցական երգարվեստի ազդեցությունն է նկատում խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի կատարման մեջ: Խումբը երիտասարդ հայերի համար նույն զգացումն է առաջացնում, ինչը որ առաջացրել են իրենց ծնողների մոտ Շառլ Ազնավուրն ու Շերը: Բարաբանովը խմբի վերամիավորման մեջ նույնպես ազգային երանգ է տեսնում: Ըստ նրա, Սերժ Թանգյանի նման հաջողություն ունեցող երգիչները դժվար թե ցանկանային վերամիավորվել, եթե չլիներ հայրենակիցների հետ միավորվելու փաստը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |