Հրանուշ Հակոբյանը հանդիպեց արևմտահայերենի վերապատրաստման դասընթացների ուսուցիչներին

Հրանուշ Հակոբյանը հանդիպեց արևմտահայերենի վերապատրաստման դասընթացների ուսուցիչներին

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն, որտեղ հանդիպեց «Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների արևմտահայերենի վերապատրաստաման դասընթացների» մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաև հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Նախարար Հ.Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով Սփյուռքի նկատմամբ պետական քաղաքականության հիմնադրույթները, Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական սկզբունքները, ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները:

Նախարարն անդրադարձավ նաև համահայկական, համազգային հիմնահարցերին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Սփյուռքում ուծացման դեմ պայքար, Հայ եկեղեցու դերի բարձրացում և հայության համախմբում եկեղեցու շուրջ, Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացում, հզորացում և անվտանգության ապահովում:

Հ.Հակոբյանը պատասխանեց ուսուցիչների հարցերին, հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---