Հայաստանը վերածվել է հանքավայրերի շահագործման հաշվին ապրող երկրի

Հայաստանը վերածվել է հանքավայրերի շահագործման հաշվին ապրող երկրի

PanARMENIAN.Net - Հայաստնը վերածվել է հանքավայրերի շահագործման հաշվին ապրող երկրի: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ նրա, երկրում գործում է 500 հանքավայր, իսկ 300-ը կազմավորման փուլում են գտնվում: «Երկրում կա նաև 15 խոշոր պոչամբար, որոնք թունավորում են շրջակա միջավայրը: Ես արդեն չեմ խոսում փոքր պոլիգոնների ու պոչամբարների մասին»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ լեռնահանքային արդյունաբերությունից ստացված շահույթը կազմում է երկրի ՀՆԱ-ի ընդամենը 3-4 տոկոսը: Կարինե Դանիելյանն ասել է նաև, որ կոնկրետ հանքավայրի շահագործման արդյունքում ստացվում է ընդամենը 0,7-0,8 տոկոս հանքանյութ, իսկ 99 տոկոսը կազմում են թափոնները: «Եթե դիտարկենք ըստ մարզերի, ապա թափոնների 98 տոկոսը գտնվում է Սյունիքի մարզում, իսկ 2 տոկոսը՝ Լոռիում»,-ասել է Դանիելյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---