Հայաստանում հանքավայրերի շահագործման պատճառով աճում է աուտիզմով երեխաների թիվը![]() 21 հունիսի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեծաքանակ հանքավայրերի շահագործման պատճառով աճում է աուտիզմով երեխաների թիվը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով, բժիշկները բազմիցս հայտարարել են, որ աուտիզմի պատճառներից մեկը սննդամթերքում և ջրում ծանր մետաղների առկայությունն է: Այդ առումով նա ընդգծել է, որ աղտոտված ջրային պաշարները նույնպես բարձրացնում են սննդամթերքի աղտոտվածությունը: Դանիելյանը նշել է, որ մասնավորապես Սյունիքում սննդամթերքն աղտոտված է ծանր մետաղներով: «Ախթալայի պոչամբարն այնպիսի վիճակում է գտնվում, որ Ախթալայի գետակն այլևս չի կարելի անվանել գետակ»,- նշել է նա: Միաժամանակ հայ փորձագետը նշել է, որ հանքավայրերի շահագործումը նաև նվազեցնում է երկրում զբոսաշրջության զարգացման հնարավորությունը: «Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին, սակայն նրանց վանում է աղտոտված շրջակա միջավայրը»,- ասել է նա և հավելել, որ նման շրջակա միջավայրով անհնար է զարգացնել զբոսաշրջությունը: Այդ առումով նա նշել է, որ դա է դարձել պատճառներից մեկը, որ Տաթևում զբոսաշրջությունը չի զարգանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |