ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԻՋԵՎ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - 12.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պետք է հասնել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով»: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` «Կոմերսանտ-Վլաստ» ռուսաստանյան ամսագրին տված հարցազրույցում:

Հայաստանի նախագահը ասել է, որ «որոշակի պայմաններում կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի անկլավայաին վիճակի վերացման ձեւը»: «Անհրաժեշտ է բանակցություններ վարել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ հորիզոնական կապերի վերաբերյալ` կողմերի իրավահավասարության սկզբունքի հիման վրա: Բացի այդ, ես չեմ հիշում որեւէ խաղաղ համաձայնագիր, որը հաշվի չառներ պատերազմի արդյունքները», - ասել է Հայաստանի նախագահը: --0--


 Ուշագրավ
---