Վիեննայում փորձում են ուղիներ գտնել աշխարհում միջուկային անվտանգության բարձրացման համար21 հունիսի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվեց ԱԷՄԳ Գլխավոր տնօրենՅուկիա Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է Ճապոնիայի Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային պատահարից հետո ամբողջ աշխարհում միջուկային ապահովության բարձրացմանը: ԱԷՄԳ Գլխավոր տնօրենն իր ելույթում ընդգծեց հինգ հիմնական առաջարկները, որոնք կարող են նպաստել իրատեսական հետ-Ֆուկուշիմյան միջուկային ապահովության շրջանակի հիմնադրմանը: Համաժողովին ներկա են մի քանի տասնյակ նախարարներ, Միջուկային քաղաքականության ազգային կարգավորիչ մարմինների ղեկավարներ, ատոմակայանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում ՄԱԿ-ումՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը և ներկայացուցչության աշխատակիցներ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |