Քութայիսում միջազգային առաջնությունում հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել![]() 21 հունիսի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Քութայիս քաղաքում հունիսի 17-20-ը կայացավ երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Հայ մասնակիցները, որ ներկայացնում են «Քեթրին» ակումբը, նվաճել են մեկ ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։ «Ճկասուսեր» մարզաձևում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արփինե Աթոյանը: Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքով, ստացած մեդալների քանակը վկայում է այն մասին, որ հայ մասնակիցները լավ են ելույթ ունեցել, չնայած սպասելիքները մրցաշարից ավելի շատ էին։ «Մեր ներկայացուցիչների խնդիրը հիմնականում այն էր, որ նրանք մյուս մասնակիցներից տարիքով ավելի փոքր էին»,- ասել է նա։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |