Մոսկվայում ընթանում է ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի ցուցահանդեսը![]() 21 հունիսի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Նովիյ Մանեժ» պետական ցուցասրահում հունիսի 16-ից ընթանում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Կերպարվեստի ռուսական ակադեմիայի թղթակից անդամ Յուրի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը: Նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում, ավարտել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը: Նա ապրում և ստեղծագործում է Մոսկվայում 1960-ական թթ-ից սկսած, հաղորդում է ցուցասրահի կայքը: Նկարիչն իր ավելի քան 40-ամյա գեղարվեստական գործունեության ընթացքում մասնակցել է շուրջ 200 միջազգային և տեղական ցուցահանդեսների: Նրա ավելի քան 50 աշխաըտանքները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի այնպիսի ցուցասրահներում, պատկերասրահներում և անհատական հավաքածուներում, ինչպիսիք են Տրետյակովյան պատկերասրահը Մոսկվայում, Roy Miles Gallery-ն Անգլիայում, Շնիտկեյի թանգարանը Գերմանիայում և այլն: Նրա աշխատանքները կարելի է հանդիպել Մ. Գորբաչովի կամ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ալ. Գոռի հավաքածուներում: Նրա «Հայ կին» կտավը Ճապոնիայում կայացած «Ժամանակակից սովետական գեղանկար» ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 28-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |