Երևանում կայացավ Դավիթ Ասատրյանի «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ բանաստեղծ, «Սոմա» պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանի «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը։ Այն բանաստեղծությունների ժողովածու է և հեղինակի երկրորդ գիրքը:

Ինչպես նշեց Դավիթ Ասատրյանը, բանաստեղծությունների իր այս ժողովածուն հոգիներում առկա երաշտի մասին է։ «Գիրքը միայն այն սիրո մասին չէ, որ երիտասարդը կարող է գրել։ Խցանումներում հնչող հայհոյանքներն էլ են սիրո երաշտի պատճառ, մեկս մյուսին թարս նայելը, բամբասելը նույնպես սիրո երաշտի արդյունք են»,- ասել է երիտասարդ բանաստեղծը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը նշեց, որ պրոբլեմ է, որ մարդկանց մոտ ժամանակակից գրականություն կարդալու ցանկություն չի առաջանում, բայց Ասատրյանը վստահ քայլ է անում դեպի հայ արվեստ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---