ՀՀԿ մամլո քարտուղար. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փորձագետների մեկնաբանություններն իրենց խնդիրն է![]() 21 հունիսի 2011 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ընթացքում առաջին անգամ չէ, որ հանդիպումից առաջ և հետո հայտնվում են տարբեր փորձագետներ, որոնք սկսում են խոսել այն մասին, որ իշխանությունները զիջումների են գնում: Դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքը, իշխանությունն ունի իր դիրքորոշումը և բազմիցս հնչեցրել է այն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Վերջին անգամ, նրա խոսքով, այդ մասին խոսել է Էդվարդ Նալբանդյանը, որը նշել է, որ Հայաստանի հիմնախնդրի լուծումը տեսնում է երեք սկբունքների հիման վրա, ավելին` «մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է, և դա պետք է անկյունաքարը լինի»: «Եվ առաջին փուլը մենք կկարողանանք փակված հայտարարել, երբ ԼՂՀ-ն իր համաձայնությունը տա հիմնարար սկզբունքներին: Առանց ԼՂՀ-ի առաջ անհնար է առաջ շարժվել: Եթե մենք լուրջ առաջընթաց ենք ցանկանում, ապա, բնականաբար, պետք է նկատի ունենանք բխում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ղեկավարության կարծիքը, որովհետև հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք ինքնորոշման իրավունքի հետ: Ինքնորոշման իրավունքը երեք սկզբունքներից մեկն է, և լուծումը, կարծում եմ, պետք է այդ ուղղությամբ ընթանա»,- նշել է Շարմազանովը: Ինչ վերաբերում է տարբեր մեկնաբանություններին, ապա, ՀՀԿ մամլո քարտուղարի խոսքով, դա մեկնաբանություններ անողների խնդիրն է: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է, և Հայաստանի իշխանությունները չեն գնա մի քայլի, որը չի բխում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ղեկավարության շահերից: «Նման մտահոգություններ միշտ էլ եղել են, և Կազանն առաջին դեպքը չէ: Դովիլի հայտարարությունը հիմնականում համահունչ է մեր իշխանությունների գնահատականներին, և արդյոք Կազանում առաջընթաց կլինի, թե ոչ, կախված է երկու լուրջ հանգամանքներից. առաջինը` պետք է նկատի ունենալ Լեռնային Ղարաբաղի կարծիքը, և երկրորդը` որքանով է Ադրբեջանը պատրաստ կառուցողական քայլերով առաջ շարժվել»,- նշել է Շարմազանովը: Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, նշել է, որ ամբողջ ղարաբաղյան գործընթացի պատմության ընթացքում նման իրավիճակ չի ստեղծվել, երբ բոլորը ասում են, որ ամեն ինչ պատրաստ է` կարող են ստորագրել կարգավորման հիմնարար սկզբունքների նախագիծը: Նրա կարծիքով, Հայաստանի նախագահը մինչեւ Կազան գնալը այս ուղղությամբ ինչ-որ մի բան անպայման հայ ժողովրդին պետք է ասի, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրում: Նախկին արտգործնախարարի կարծիքով, եթե այսօր խոսվում է ինչ-որ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին, դա նշանակում է, որ կողմերից մեկը կամ երկուսն էլ ինչ-որ զիջումների են գնացել: Օսկանյանը հայտնել է նաև, որ հայ-թուրքական գործընթացից հետո կորցրել է վստահությունը հայկական իշխանությունների հանդեպ: «Ինձ արդեն ոչինչ չի զարմացնում. առաջին հերթին` եթե բան ստորագրվի, չեմ զարմանա, երկրորդ` եթե պարզվի, որ այնտեղ շատ բան ենք զիջել, չեմ զարմանա, երրորդ` նույնիսկ եթե մենք մեզ համար ամենակարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող հատվածի կապակցությամբ ինչ-որ բաներ ենք զիջել` էլի չեմ զարմանա, որովհետեւ կա արդեն հայ - թուրքականի փորձը»,- հայտնել է Օսկանյանն իր հարցազրույցում` ավելացնելով, որ անակնկալները չեն բացառվում: Հոդված թեմայուվ` Ինչի՞ մասին է զգուշացնում Վարդան Օսկանյանը Կազանում սպասվող հանդիպումից առաջ ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |