Ռոբերտ Դոլդ. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը պետք է ճանաչվի![]() 22 հունիսի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և հասարակության հետ կապերի գծով Դանիել Կուշակջյանը հանդիպել են կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Ինչպես հայտնում է ԱՀՀ-ն, Դոլդը այն հանրապետական կոնգրեսականներից է, որոնք սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 304 բանաձևին: Հանդիպման ընթացքում ԱՀՀ ներկայացուցիչները կարևորել են Ներկայացուցիչների պալատում բանաձևի վերաբերյալ քվեարկությունը: «Ես անհամբեր ակնկալում եմ աշխատանքը ԱՀՀ և հայ համայնքի հետ կարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը պետք է ճանաչվի»,-ասել է կոնգրեսական Դոլդը: Հանդիպմանը Հայոց ցեղասպանության հարցից բացի, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |