Արտակ Եդիգարյան. Մեր երիտասարդ թիմը պետք է ամեն գնով լավ արդյունքների հասնի Չեմպիոնների լիգայում22 հունիսի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Անկեղծ ասած` չենք ճանաչում հակառակորդին, քանի որ մենք առաջին անգամ պետք է հանդիպենք նրա հետ, պետք է շատ լրջորեն պատրաստվել, հատկապես առաջին խաղին, որից շատ բան է կախված»,- ասել է երևանյան «Փյունիկի» պաշտպան Արտակ Եդիգարյանը: Հուլիսի 12-ին «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում իր հարկի տակ կընդունի «Վիկտորիային», պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին: Ֆուտբոլիստը գտնում է, որ առանց Գևորգ Ղազարյանի և Մարկոս Պիզելիի իրենց համար հեշտ չի լինի, սակայն իրենց թիմը երիտասարդ է և պետք է անի ամեն ինչ Չեմպիոնների լիգայում լավ արդյունքների հասնելու համար: Ակումբի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հույս ունի, որ իրենք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի արդյունքի հասնեն: «Վիկտորիայի» հանդեպ հաղթանակը սեփական հարկի տակ մեզ վստահություն կներշնչի: Առայժմ ժամանակ կա, և մենք կփորձենք հակառակորդին ավելի լավ ճանաչել»,- նշել է Մալաքյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |