Հայաստանի ղեկավարը ԵԽԽՎ-ում. Ադրբեջանում տիրող ռասիզմը Հայաստանին շատ է անհանգստացնում22 հունիսի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին ելույթի ժամանակ: «Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսևորած ջանքերի համար: Շատ կարևոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղվում կարգավորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ հույս է ներշնչում»,- նշել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքով, կարևորագույնը, որ տալիս է Եվրոպայի խորհուրդը և պետք է տա այդ հարցում հանդուրժողականության արմատավորումն է: «Այս տեսանկյունից մենք ցավով և անհանգստությամբ ենք արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի և անհանդուրժողականության օջախներ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահը հիշեցրեց վեհաժողովի մասնակիցներին, որ ընդամենը վերջերս` Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: «Սա մեզ համար ցավալի է, որովհետև դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը: Բայց սա մեզ նաև անհանգստության տեղիք է տալիս, քանի որ՝Ադրբեջանը մեր անմիջական հարևանն է, քանի որ մեր անմիջական հարևանությամբ է դեռևս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ մենք կարևորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- նշել է Հայաստաղնի ղեկավարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |