Գ. Պողոսյան. ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» առաջատար են խորհրդարանական ընտրությունների մասին սոցհարցումներում 22 հունիսի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու նրա կոալիցիոն գործընկերը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջատար դիրքեր են զբաղեցնում Երևանի բնակիչների շրջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին անցկացված հարցումներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը: Ըստ նրա, այն հարցին, թե «ում օգտին կքվեարկեիք ԱԺ հաջորդ ընտրություններում, եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը», 26,7 տոկոսը պատասխանել է՝ ՀՀԿ-ի, իսկ 18,7 տոկոսը՝ «ԲՀԿ»-ի: Նրանց հաջորդում է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)՝ 7,7 տոկոսով, ՀՅԴ-ն՝ 7,4 տոկոսով, «Ժառանգությունը»՝ 6,2 տոկոսով, «Ժողովրդական կուսակցությունը»՝ 4,6 տոկոսով և «Օրինաց երկիրը»՝ 4,1 տոկոսով, իսկ 22-23 տոկոսը հայտարարել է, որ ոչ ոքի օգտին չի քվեարկելու: Պողոսյանը նշել է, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ սոցհարցումների արդյունքները հետաքրքրություն են ներկայացնում միայն մասնագետների ու կուսակցությունների համար, սակայն, հանրությանը դրանք հետաքրքիր չեն, քանի որ հանրային տրամադրությունները կարող են էապես փոխվել մինչ ընտրությունները: Նա նաև նշել է, ոչ հարցման ենթարկված տարեց մարդկանց 40-50 տոկոսը հայտարարել է, որ սատարում է «Ժողովրդական կուսակցությանը», «Ժառանագությանն» ու ՀԱԿ-ին: Մինչդեռ հարցման ենթարկված երիտասարդների 31 տոկոսը հայտարարել է, որ աջակցում է Դաշնակցությանը, որին սատարել է տարեցների միայն 17,2 տոկոսը: Հարցմանը մասնակցել է Երևանի 600 բնակիչ, ըստ սոցիոլոգի, ճշգրտությունը կազմում է ±3 տոկոս: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |