Գիտատեխնիկական խորհուրդը քննարկել է գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստում ներկայացվել է «Արիակ» ՓԲԸ ընդլայնման ծրագիրը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամները կարծիքներ են հայտնել ծրագրի վերաբերյալ:

Արծարծվել են նաև Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարն առաջարկել է քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, անդրադարձ է եղել առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին: Մասնավորապես, օրակարգային է համարվել ՀՀ-ում փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի և կենսատեխնոլոգիայի զարգացման հեռանկարների քննարկումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---