Երևանի քաղաքապետը Facebook-ում բացատրել է, թե ինչու է թանկանում մետրոյի ուղեվարձը![]() 22 հունիսի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում անդրադարձել է մետրոյի ուղեվարձի թանկացման շուրջ առաջացած երևանցիների մտահոգությանը: “Սիրելի երևանցիներ, ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղևարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը։ Չգնալով այս քայլին մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը”,- նշել է քաղաքապետը իր էջում: Ինչպես ընդգծել է քաղաքապետը, այսօրվա դրությամբ մետրոպոլիտենի մեկ ուղևորի փոխադրման ընդհանուր արժեքը կազմում է 160 ՀՀ դրամ, որը արագ շարունակում է աճել։ “Մենք չենք կրճատելու մետրոպոլիտենի դոտացիան, բայց նաև հնարավորություն չունենք այն ավելացնելու, այնինչ մետրոպոլիտենի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ծավալի աճը բավականին մեծ է։ Նշեմ նաև, որ նույնիսկ 100 ՀՀ դրամ ուղեվարձը մնում է ԱՊՀ քաղաքների համեմատ ամենացածր սակագներից մեկն է: Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք այս հարցին”,- գրել է քաղաքապետն իր էջում: Երեկ կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հուլիսի մեկից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ `ներկայումս գործող 50-ի փոխարեն: Կարապետյանի կարծիքով, մաքսիմալ ծանրաբեռնելով մետրոն հնարավոր կլինի մաքսիմալ թեթևացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |