Ջոն Պրեսկոտը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց է տեսնում![]() 22 հունիսի 2011 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, ԵԽԽՎ նախագահ Մեվլուդ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է եվրոպական կառույցների, այդ թվում` ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր: Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության և այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրև օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների: Ստրասբուրգում ՀՀ նախագահը նաև այցելել է հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես, որը բացվել է հունիսի 20-ին Եվրախորհրդում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման և Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |