Ռուսաստանն անվերադարձ Հայաստանին է փոխանցում Գյումրիում ռուսական ռազմակայանի ավելցուկ զինամթերքը![]() 22 հունիսի 2011 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի թիվ 102 բազան բրիգադային համակարգի է անցել, ինչը չի խախտել դրա մասերի մարտական պատրաստությունը, հայտնել է ԱՊՀ պետությունների հետ ՌԴ պաշտպանության նախարարության Ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Անդրեյ Գուսևը: «Հայաստանում ռուսական բազան բրիգադային համակարգի է անցել: Այժմ այնտեղ 4 հազար 245 մարդ է տեղակայված, որոնցից 370-ը զինծառայողներ են և 500-ը` քաղաքացիական մասնագետներ»,- պատմել է Գուսևը սենատորներին, որոնք երեքշաբթի օրը դիտարկում էին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին ՌԴ և ՀՀ միջև արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գուսևը նշել է, որ բազայի օպտիմիզացումը չի ազդել մասերի մարտական պատրաստության վրա: «Բազայի անձնակազմը պատրաստ է կատարել առաջադրանքները, այդ թվում` զորքերի միավորված ռուս-հայկական խմբավորման կազմում»,- ընդգծել է գնդապետը: Սենատորների այն հարցին, թե որտեղ են փոխադրվելու ավելցուկ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է, որ դրանք անվերադարձ փոխանցվելու են Հայաստանի Զինված ուժերին, նշում է Վզգլյադը: Դաշնության Պաշտպանության և անվտանգության խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը նշել է, որ արձանագրության վավերացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության հետագա ամրապնդմանը և արձագանքում է Ռուսաստանի շահերին: Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի տարածքում ըստ 1995թ. մարտի 16-ի պայմանագրի: Ռազմակայանի խնդիրն է ապահովել արտաքին սահմանների ռազմավարական կայունությունը, պաշտպանել Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռուսական և հայկական զորքերի համատեղ օպերատիվ կիրառման ճանապարհով, ըստ ՀԱՊԿ 1992թ. մայիսի 15-ի դրույթների: Ստորաբաժանումները տեղակայված են Գյումրիում ու Երևանում: Ըստ ռազմական աղբյուրների, ռազմակայանը հագեցած է հզոր պաշտպանական սպառազինությամբ: 2001 թվականից ի վեր ռուսական ռազմակայանում մարտական հերթապահություն են իրականացնում Ռուսաստանի ու Հայաստանի ՀՕՊ ուժերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |