Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը խնդրի լուծում չէ, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը

Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը խնդրի լուծում չէ, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման կողմից` ընդգծելով, որ իրերի ընթացիկ դրության պահպանումը «խնդրի լուծում չէ»: Այդ մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ամփոփմանը հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Հունիսի 25-ին Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, քանի որ չի բացառվում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---