Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» զիջել է «Թերեքին» Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում

Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» զիջել է «Թերեքին» Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին տեղի ունեցավ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրը: «Կրասնոդարն» իր դաշտում ընդունեց «Թերեքին» և զիջեց 0:2 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դաշտում է անցկացրել ամբողջ խաղը:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլովոլյուբ Մուսլինը բացատրեց պարտությունը հոգնածությամբ «Կուբանի» հետ դերբիից հետո: «Ես գիտեի, որ խաղը ծանր է լինելու: Մենք զգացմունքայնորեն և ֆիզիկապես չհասցրեցինք վերականգնվել: Մենք նորմալ էինք խաղում մինչ այն պահը, երբ գնդակ ընդունեցինք մեր դարպասը: «Թերեքը» գոլային շատ պահեր չունեցավ, սակայն նրանք երկու ստանդարտ իրացրեցին: Մենք ևս գոլային քիչ հնարավորություններ ունեցանք: Մենք լավ էինք պահում գդակը, վերահսկում էինք խաղը, սակայն գոլ խփել չստացվեց»,-գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքէջը:

Պարտությունից հետո «Կրասնոդարը» շարունակում է 20 միավորով զբաղեցնել 9-րդ հորիզոնականը մրցաշային աղյուսակում: Հունիսի 26-ին թիմը կխաղա «Անժիի» հետ, որն իր հաշվին ունի 26 միավոր և գրավում է 5-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---