Հրայր Կարապետյան. Նոր պատերազմը Ղարաբաղում կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի

Հրայր Կարապետյան. Նոր պատերազմը Ղարաբաղում կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը չի բացառել, որ Ղարաբաղում նոր պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Նրա խոսքերով, եթե Կազանում չհաջողվի հասնել համաձայնության, ինչն այնքան էլ հավանական չէ, ապա Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ուժեղացնեն ճնշումն Ադրբեջանի վրա ընդհուպ մինչև պատժամիջոցների կիրառում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է նոր պատերազմ սանձազերծել: «Կազանի հանդիպումը ցույց կտա, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության և փոխզիջումների»,- հավելել է նա:

Հրայր Կարապետյանը նաև ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը պետք է սանձի Թուրքիային, որը, պաշտպանելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, նրան «արջի ծառայություն» է մատուցում:

3  23.06.11 - ՀՀ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
---