ՀՀ ԱԺ պատգամավոր. Ղարաբաղյան հարցում զիջումների մասին խոսելն աղետալի սխալ է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից միամիտ ու սխալ կլինի խոսել որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին, քանի դեռ վերջինս չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հրայր Կարապետյանը: «Խոսել զիջումների մասին սխալ է, աղետալի սխալ»,-նշել է նա՝ հավելելով, որ եթե այժմ տարածքներ հանձնվեն, դա միայն կավելացնի պատերազմի վտանգը: Նա նաև ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: «Առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության, հակամարտությունն անհնար է կարգավորել»,-հայտարարել է Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |