Ալեքսանդր Բախտինն ու Վիկ Դարչինյանը հավանաբար կմենամարտեն արդեն այս տարվա աշնանը

PanARMENIAN.Net - Երկրորդ թեթևագույն քաշային կարգում հանդես եկող ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Բախտինը ցանկանում է հանդիպել IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի (Հայաստան) հետ:

«Մենք արդեն բանակցություններ ենք վարել Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուի հետ, և տվայլ պահին պատրաստվում ենք Վիկի հետ մենամարտին: Հավանական է, որ մարտը կայանա աշնանը Բալաշիխայում` Սառցե պալատում, կամ «Դինամո արենայում»: Բալաշիխան Բախտինի հարազատ քաղաքն է, նա ապրում և մարզվում է այնտեղ»,- Բախտինի մենեջեր Վլադիմիր Խրյունովի խոսքերը մեջբերում է allboxing.ru-ն:

Ավելի վաղ Դարչինյանը PanARMENIAN.Net ին ասել է, որ մտադիր է մենամարտեր անցկացնել չեմպիոնական գոտիների համար, սակայն, Բախտինն աշխարհի չեմպիոն չէ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---