Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Տիգրան Քոթանջյանն է 6 միավորով![]() 23 հունիսի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի 7-րդ տուրից հետո առաջատարը հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է: Նա սև խաղաքարերով հաղթանակ է տարել Կոնստանտին Շանավայի (Վրաստան) նկատմամբ: Քոթանջյանը վաստակել է 6 միավոր, 2-րդ տեղում 5 միավորով գտնվում է Շանավան, երրորդ տեղում` Աշոտ Նադանյանը, որը 7-րդ տուրում պարտության է մատնել Սամվել Տեր-Սահակյանին: Հուշամրցաշարին մասնակցում են 71 շախմատիստներ 6 երկրներից, որոնցից 19-ը գրոսմայստերներ են: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար, դրամական պարգևներ ստանալու են 1-15-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները: Պարգևներ նախատեսված են նաև մինչև 16 և 60 տարեկան շախմատիստների համար: Մրցաշարն ավարտվելու է հունիսի 24-ին: Կարեն Ասրյանը 2006-ի շախմատի օլիմպիադայի հաղթող է, պարգևատրվել է Մովսես Խորենացի ոսկե մեդալով: FIDE վարկանիշում ունեցել է 2634 միավոր, ինչն ապահովել է նրան 4-րդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների շարքում: 2008-ին 28 տարեկանում Ասրյանը մահացել է սրտի կաթվածից: Նրա մահվան կապակցությամբ դադարեցված «Շախմատի հսկաներ» մրցաշարը կրում է նրա անունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |