Չինաստանը շտապ օգնության 88 նոր մեքենա է տրամադրել Հայաստանին 23 հունիսի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Չինաստանը շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել Հայաստանին: 88 մեքենայից 35-ը հատկացվել է Երևանին, իսկ մնացածը՝ մարզերին: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նոր մեքենաների ձեռք բերումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ անցած 20 տարիների ընթացքում շտապ օգնության շարժակազմը չի նորացվել: «Այսօր մենք կարող են վստահաբար ասել, որ ունենք անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ, ծառայողներ ու սարքավորումներ, բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Քուշկյանը: Նախարարն ընդգծել է, որ առաջին բուժօգնության տրամադրման հայկական համակարգն արդեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոց է այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը տեղում ծանոթացել է նոր մեքենաներին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |