Հնչակյան կուսակցություն. Արցախի հարցում ցանկացած պարտադրված որոշում կհանգեցնի պատերազմի![]() 23 հունիսի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հնչակյան կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման վերաբերյալ: « Այսօր Արցախում և Հայաստանում աճում է նոր սերունդ, որը երբեք և երբեք չի ընդունի թշնամու հանդեպ զիջումային քաղաքականություն: Այս օրերին պետք է լինել առավել համախումբ, մի կողմ թողնել ներքաղաքական խնդիրները` հնարավոր առավել հզոր մարտահրավերներին դիմակայելու համար»,-ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Արցախի հարցում ցանկացած պարտադրված որոշում կհանգեցնի պատերազմի: Խաղաղությունը չի կարող հաստատվել հայրենազրկման, սեփական հողի վրա սեփական ճակատագիրը կերտելու հնարավորության զրկմամբ: «Փոխզիջումների մասին խոսելիս պետք խոսել ոչ միայն ազատագրված շրջանների, այլ նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի և հայկական այլ հողերի մասին: Փախստականների վերադարձը ենթադրում է երկկողմանի գործողություն: Եթե ադրբեջանցիները հայտարարում են իրենց փախստականների մասին, ապա ովքե՞ր են Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շահումյանից, Գետաշենից և Մարտունաշենից մազապուրծ եղած, տունն ու ողջ ինչքը թշնամուն թողած հարյուր հազարավոր հայորդիները»,-ասվում է հայտարարության մեջ: «Խաղաղապահների տեղակայումը Արցախում միայն և միայն կվտանգի մեր երկրի ինքնիշխանությունն ու ապահովությունը: Արցախը և Հայաստանը լավագույնս կարող են պաշտպանել միայն Հայկական երկու Հանրապետությունների Զինված ուժերը: Ադրբեջանը շարունակաբար սպառնում է պատերազմով` այս կերպ արհամարհելով միջազգային կառույցների հորդորները: Հայաստանի իշխանությունները պատասխանում են խաղաղասիրական և հանդուրժողական կոչերով, ինչի ժամանակներն այլևս վաղուց սպառվել են: Ցանկացած ագրեսիվ, հարձակողական գործողության դեպքում Հայաստանն ու Արցախը պատրաստ են տալ թշնամուն պատշաճ հակահարված, որից հետո Ադրբեջանը մի քանի տասնյակ տարի կաղաղակի այլ «գրավյալ» տարածքների մասին»,-ասվում է Հնչակյան կուսակցության հայտարարության մեջ: Հունիսի 24-ին Կազանում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը: Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |