Այսուհետ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկում կարելի է բացել Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ![]() 23 հունիսի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Արձագանքելով շուկայի պահանջներին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ներկայացրել է նոր ծառայություն` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ: Նոր ծառայությունը մատչելի է եւ շահեկան անհատների ու կազմակերպությունների համար, քանի որ այն իրենից ներկայացնում է այլընտրանքային ներդրումային գործիք` միաժամանակ հնարավորություն ընձեռելով ցանկացած պահի հաշվով տարբեր գործարքներ իրականացնել, ինչպիսիք են փոխանակումը այլ արժույթների և փոխանցումները: Անկանխիկ ոսկին կամ մետաղական հաշիվների վրա պահվող գումարը ոսկի է ”թղթի վրա”, որը սակայն ապահովված է Լոնդոնի Ձուլակտորների Շուկայի Ասոցիացիայի անդամ հանդիսացող բանկում պահվող կանխիկ ոսկով (ոսկու ձուլակտորներով): Անկանխիկ ոսկին չափվում է տրոյական ունցիայով եւ 999.5 հարգի է: “Ոսկին, զարդերի համար որպես թանկարժեք մետաղ լինելուց բացի, ծառայում է նաեւ որպես հարստության կուտակման եւ ներդրումների գործիք: Ոսկու գնի աճը վերջին տարիների ընթացքում բերել է ոսկով ներդրումների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը“, - այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Էյչ-Էս-Բի-Սի-ն թանկարժեք մետաղների շուկայում ունի ավելի քան 140 տարվա փորձ և մետաղների առք ու վաճառքի շուկայում հանդիսանում է աշխարհի առաջատար բանկերից մեկը: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ԱՄՆ-ն հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի թանկարժեք մետաղների գծով ռիսկերի կառավարման հիմնական օղակը: Հանդիսանալով Լոնդոնի Պլատինի և Պալադիումի Շուկայի (LPPM) լիիրավ անդամ և Լոնդոնի ոսկու և արծաթի գների ամրագրման անդամ` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ԱՄՆ-ն միակ կազմակերպությունն է, որը մասնակցում է Լոնդոնի թանկարժեք մետաղների ամենօրյա գների բոլոր ամրագրումներին: Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է նաև Լոնդոնի Ձուլակտորների Շուկայի Ասոցիացիայի (LBMA) հիմնադիր անդամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |