«Էկոտոմատ» ՓԲԸ-ն 2 մլրդ դրամ կներդնի Կոտայքի մարզում վարդեր աճեցնելու համար

PanARMENIAN.Net - «Էկոտոմատ» ՓԲԸ-ն 2 մլրդ դրամ կներդնի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսության ստեղծման համար, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Տնտեսությունը ստեղծվելու է Կոտայքի մարզի Գողթ գյուղում, որը կիրառելու է հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները, որի շնորհիվ 30 նոր աշխատատեղ կբացվի: Հունիսի 23-ի իր նիստում կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորել է հանրությանն ու ԶԼՄ-ներին վերահսկողության տակ պահել կառավարության արտոնությունների նպատակային կիրառումը: Նա նաև նշել է, որ սա արդեն 17-րդ որոշումն է, որով կառավարությունը հավանություն է տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին։ «Արդյունքում ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---