Երևանում կբացվի կինոռեժիսոր Գուրգեն Գադաչիկի ցուցահանդեսը![]() 23 հունիսի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Երևանի գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնում 17.30-ին տեղի կունենա կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Գուրգեն Գադաչիկի ցուցահանդեսի բացումն ու «Մեր մեծերը» հեղինակային ֆիլմերի բացառիկ ցուցադրությունը: Ցուցահանդեսում կներկայացվեն հեղինակի 22 աշխատանքները, այդ թվում «Դոն Կիխոտ» բրոնզե արձանիկն ու համաձուլվածքից պատրաստված ապլիկացիաները, հայտնում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը: Գուրգեն Գադաչիկը Ոսկեգործության հանրապետական ամենամյա ցուցահանդեսի մասնակից է: Նրա աշխատանքները միշտ հսկայական հետաքրքրություն են առաջացնում և գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Հունաստանի մասնավոր հավաքածուներում: Վարպետի ցուցահանդեսները հաջողությամբ են անցել Մոսկվայում և Երևանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |