Հայաստանի Ֆրանսիական համալսարանի շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Մուրադ Մեջլումյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 13-22-ը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ շախմատի UFAR Chess Cup որակավորման մրցաշարը, որին մասնակցեց 72 շախմատիստ: Մրցաշարն անցավ երկու փուլով, առաջինին մասնակցեցին կարգ ունեցող 32 շախմատիստներ: Իսկ որակավորման փուլին մասնակցեց 5-75 տարեկան 40 շախմատիստ: Հունիսի 23-ին տեղի ունեցավ մեդալակիրների պարգևատրման արարողությունը, պարգևները հանձնում էր համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորվեյկը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը և Ֆրանսիական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Դավիթ Խիտարյանը: 3-րդ տեղում էր Սերոբ Ղազարյանը, երկրորդը Խաչատուր Հովհաննիսյանն էր, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մուրադ Մեջլումյանը, որը հավաստագրից ու մեդալից բացի արժանացավ նաև Ֆրանսիական համալսարանի գավաթին: Ժոել լը Մորվեյկը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և նորանոր հաջողություններ մաղթեց՝ կարևորելով մրցաշարն ու հույս հայտնելով, որ պատանի շախմատիստների քանակը Հայաստանում կավելանա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |