Իրանում ձերբակալվել է փոխարտգործնախարար Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեն23 հունիսի 2011 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Իրանում ձերբակալվել է արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեն: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով իրանական Fars գործակալությանը: Մալեքզադեի ձերբակալության կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես նշում է DPA-ն, ավելի վաղ Իրանի որոշ օրենսդիրներ Մալեքզադեին մեղադրում էին կոռուպցիայի մեջ: Բացի դրանից, փոխնախարարի հակառակորդները նրան մեղադրում էին թեոկրատական կառուցվածքը տապալելու փորձի մեջ: Հունիսի 21-ին խորհրդարանականներն Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին սպառնացել էին իմպիչմենտով, եթե նա պաշտոնից չազատի Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեին: Հունիսի 22-ին փոխնախարարը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաղորդվում էր, որ Մալեքզադեի հրաժարականը կամավոր է եղել, սակայն արևմտյան լրատվամիջոցները պնդում էին, որ պաշտոնյան որոշումը կայացրել է պահպանողական օրենսդիրների ճնշման ներքո: Այդ միջոցին փոխնախարարի դիմումը բավարարելու մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Գործակալությունները նշում են, որ Մոհամմադ Մալեքզադեի հասցեին ուղղված քննադատությունը կարող է կապված լինել այն բանի հետ, որ նա Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցն է` լինելով նրա խորհրդականը: Բացի դրանից, նա նախագահական վարչակազմի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշեիի մերձավորն է:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |