Կարեն Հարությունյանը Дети Пикассо խմբից և շոումեն Գարիկ Պապոյանը անակնկալ կմատուցեն հայ ռոքասերներին23 հունիսի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Երևանի Avand-Garde Folk կենտրոնում կայանալու է Jam session, որի մտահաղացման հեղինակներն են Ռուսաստանում հայտնի Дети Пикассо հայկական ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանը և հումորիստ, երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանը (Vitamin Club): Ինչպես նշեցին կազմակերպիչները, միջոցառման մտահաղացումը առաջացել է օրերս, երբ Կարեն Հարությունյանը հանգստի նպատակով ժամանել է Հայաստան: Գարիկ Պապոյանը չցանկացավ բացել փակագծերը, սակայն նշեց, որ համերգի ընթացքում նրանք երկուսով կանեն Дети Пикассо խմբի մի քանի երգերի իմպրովիզացիաներ, սակայն կլինեն հրավիրված երաժիշտներ և երգիչներ, ում անակնկալ կերպով կհրավիրեն բեմ, առաջարկելով տարբեր տեսակի իմպրովիզներ: Չի բացառվում նաև հանդիսատեսի մասնակցությունը իմպրովիզներին: Մտահաղացման մտածում են Jam session-ի շարունակության մասին նաև: Նրանց խոսքերով եթե լինի դրական արձագանք, նրանք այն կշարունակեն հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին, արդեն խմբի մեներգչուհի Գայանեի հետ միասին: Պապոյանը օգտագերծում է «Ռոք սերունդ» արտահայտությունը, շեշտելով, որ դա զուտ բառակապակցություն չէ, այլ գաղափարախոսություն, և Հարությունյանը առաջին մարդկանցից է, ով հանձն առավ տանելու և օգնելու ձևավորել նման գաղափարախոսություն: Երկուսն էլ միջոցառմանը չեն բացառում ոչինչ և նույնիսկ հայտնի չի լինելու Jam session-ի տևողությունը: Дети Пикассо խումբը ներկա պահին դադարեցրել է իր գործունեությունը, սակայն Կարեն Հարությունյանի խոսքերով չի ցրվել: Խմբի մեներգչուհի Գայանե և կիթառահար Կարեն Հարությունյանները այժմ ապրում և ստեղծագործում են Հունգարիայում, 25 տարվա պատմություն ունեցող Masfel խմբի կազմում, որտեղ կատարում են հայկական ֆոլկ երաժշտություն և այլն: Մինչ այդ, խումբը չի ունեցել մեներգիչ և հանդես է եկել էլեկտրոնային երաժշտության ժանրում: Նրանք հանդես են դալիս նաև Wattican punk ballet անունը կրող դուետով, որտեղ երկուսով փոխեփոխ նվագում են զանազան գործիքներ: Jam session-ը դա երաժշտական գործողություն է, երբ երաժիշտները համպատրաստից, առանց պայմանավորվածության նվագում են տարբեր ստեղծագործություններ և կատարում իմպրովիզներ: Իմպրովիզները կարող են կատարվել ինչպես գոյություն ունեցող երաժշտության հիման վրա, այնպես էլ կարող են նոր ստեղծագործությունների ծնունդ հանդիսանան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը |