Ծաղկաձորում անցնում է երկրորդ ռուս-վրացական մեդիա ոլորտի համաժողովը23 հունիսի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում աշխատանքն է սկսել երկրորդ ռուս-վրացական մեդիա ոլորտի համաժողովը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, համաժողովի ընթացքում քննարկվելու են վերջին 20 տարում Ռուսաստանում և Վրաստանում տեղի ունեցած գործընթացները, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական կուրսերի ներդաշնակեցման հեռանկարները: Ըստ «Հումանիտար համագործակցության կենտրոնի» տնօրեն, «Ռուսաստան-Վրաստան. փորձագետների երկխոսություն» ինտերնետ պորտալի խմբագիր Նիկոլայ Սիլաևի, անդրադարձ կլինի մեդիա ոլորտի և փորձագիտական խնդիրներին. համաժողովի մասնակիցները լրագրողական աշխատանքի իրենց փորձը կկիսեն, կքննարկեն այն ռիսկերն ու սահմանափակումները, որոնց պայմաններում աշխատում են ռուսական և վրացական ԶԼՄ-ները, ինչպես նաև կքննարկեն ռուս-վրացական փորձագիտական երկխոսություն հաստատելու փորձը: Համաժողովին մասնակցում են վրացական և ռուսական ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ ռուսական, վրացական և հայկական հետազոտական կենտրոններից ու ՈԿԿ: Համաժողովի կազմակերպիչներն են «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերութունը և Georgiamonitor.org ինտերնետ-պորտալը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |