Վաղը կփակվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը![]() 23 հունիսի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի փակման համերգը: Մենակատարների պետական անսամբլը (դիրիժոր Զավեն Վարդանյան) Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կկատարեն Խաչատուր Մարտիրոսյանի «Իմպրովիզացիան և զուգանվագը»: Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Խաչատուր Մարտիրոսյանի «Ծաղկավառ ուղին», «Ծամերդ հյուսել», «Երգի այգաբաց» երգերը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Նույն երգչախումբը կկատարի նաև Վարդ Մանուկյանի «Լուսեղեն երազ», Արմենուհի Կարապետյանի «Լուսնակը» խմբերգը «Հինգ խմբերգ ժողովրդական խոսքերով» շարքից և Աշոտ Ղազարյանի «Հալելուա» երգերը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվեց մայիսի 17-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |