ԵԱՀԿ ուշադիր հետևում է Հայաստանում հավաքների անցկացման ազատությանը![]() 23 հունիսի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-22 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացան հավաքների ազատության թեմայի շուրջ երեք սեմինարներ, որոնց մասնակցեցին մոտ 50 ներկայացուցիչներ քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարաններից և դատավորներ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը, Կազմակերպությունն ուշադիր հետևում է հավաքների ազատությանը վերաբերող և համապատասխան օրենքների իրականացման գործընթացներին: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ բազմիցս արդեն ներկայացրել է իր փորձագիտական կարծիքը «Հավաքների ազատության մասին» օրինագծի վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանը 69 «կողմ», 5 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը: «Հավաքների ազատության մասին» օրինագծի համաձայն, քաղաքական հավաքներն առանձնացվել են այլ տեսակի միջոցառումներից, օրինակ` մշակութային: Հավաքների կազմակերպիչներն ու լիազորված մարմինը, որը կթույլատրի անցկացնել այդ միջոցառումը, կարող են բանակցություններ վարել և կոնսենսուսով լուծել հավաքի անցկացման վայրի և ժամանակի հարցերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |