Հայաստանի նախագահը շնորհավորել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին վերընտրվելու կապակցությամբ23 հունիսի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պան Գի Մունին` Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հունիսի 21-ին Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում կրկին վերահաստատվեց Պան Գի Մունը: Համապատասխան որոշումը երեքշաբթի օրն ընդունեց ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովը: Ինչպես հաղորդեցին ՄԱԿ ներկայացուցիչները, կազմակերպության բոլոր 192 անդամներն իրենց ձայնը տվեցին 67-ամյա հարավկորեացի դիվանագետին: Վերընտրված գլխավոր քարտուղարն իր պարտականությունները կստանձնի հաջորդ հինգ տարվա ընթացքում` սկսած 2012թ. հունվարի 1-ից: Պան Գի Մունը խոստացել է շարունակել գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում երկրների միջև «կամուրջների կառուցման» քաղաքականությունը: Ավելի վաղ` հունիսի 17-ին, ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը որոշում էր ընդունել կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` երկրորդ ժամկետում վերընտրվելուն աջակցելու վերաբերյալ: Ավելի վաղ գլխավոր քարտուղարն ինքն էր համապատասխան խնդրանքով դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |