Ահմադինեժադ. Արևմուտքը չի կարող խանգարել Իրանին ատոմային ռումբ ստեղծել23 հունիսի 2011 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել է, որ Թեհրանը շահագրգռված չէ ատոմային ռումբի ստեղծման հարցում, սակայն եթե ցանկանա նման բան անել, Արևմուտքը չի կարողանա նրան կանգնեցնել: Հունիսի 23-ին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ Ահմադինեժադը նշել է, որ եթե իր կառավարությունը զբաղվեր միջուկային զենքի մշակմամբ, ապա կհայտարարեր այդ մասին: Ահմադինեժադի նոր մեկնաբանությունները համալրեցին այն հայտարարությունների շարքը, որոնցում Թեհրանը ժխտում է միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ իր մտադրությունները և պնդում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում: Հունիսի 21-ին Իրանի միջուկային գործակալության ղեկավարը Վիեննայում հանդիպել էր Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիո Ամանոյի հետ: Վերջինս քննադատաբար է վերաբերվում Իրանի միջուկային ծրագրերին: Հանդիպումը կայացել էր միջուկային անվտանգության մեկշաբաթյա խորհրդաժողովի շրջանակում, հաղորդում է VOANews-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |