«Կոմերսանտ». Կազանում ստորագրման է պատրաստ Ղարաբաղի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»24 հունիսի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, որն անցնելու է ՌԴ նախագահի հովանու ներքո, կարող է բեկումնային լինել ղարաբաղյան կարգավորման համար: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, ստորագրման է պատրաստվել խնդրի «ճանապարհային քարտեզը» պարունակող փաստաթուղթ: Ըստ թերթի, փաստաթղթի հիմքում կլինեն 2007թ. ԵԱՀԿ մադրիդյան խորհրդաժողովում համաձայնեցված այն սկզբունքները, որոնք Բաքուն ու Երևանը հետագայում մերժեցին: «Մենք դեռ երբեք այսքան մոտ չենք եղել հաջողությանը»,-թերթին է խոստովանել բանակցությունների նախապատրաստմանը մասնակցած դիվանագետը: Ինչպես «Կոմերսանտին» է պատմել արևմտյան դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչը, համաձայնագրի բուն էությունը նրանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների ընդունեն Մադրիդյան սկզբունքները: Ըստ թերթի զրուցակցի, մինչև վերջերս Բաքուն ու Երևանը ընդունում էին սկզբունքների մի մասը և միայն այժմ հաջողվեց նրանց համոզել ամբողջությամբ ընդունել այդ սկզբունքները: Ըստ աղբյուրի ՌԴ ԱԳՆ-ում, վճռական քայլը կատարվեց մարտին Սոչիում կայացած Մեդվեդևի, Ալիևի ու Սարգսյանի հանդիպմանը: «Բաքուն ու Երևանը սկզբունքորեն պատրաստ են ստորագրել փաստաթուղթը: Սակայն, վերջնական որոշումն ու ձևակերպումները կհաստատվեն անմիջապես Կազանում, այնպես որ անսպասելի դժվարություններից մենք ապահովագրված չենք»,-ասել է բարձրաստիճան աղբյուրը: Իսկ արևմտյան միջնորդների թվից թերթի զրուցակիցները զգուշացնում են, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ձախողվել «Լեռնային Ղարաբաղում ցանկացած սադրանքի դեպքում»: «Եթե հանդիպումից մի քանի ժամ առաջ կամ դրանից հետո կրակոցներ հնչեն և որևէ մեկը զոհվի, պայմանավորվածությունների վրա կարելի կլինի խաչ քաշել: Այդպես արդեն եղել է մարտին Սոչիում. կողմերը կարծես թե պայմանավորվեցին, սակայն հետո փոխհրաձգությունը սահմանում ամեն ինչ ի չիք դարձրեց»,-ասել է աղբյուրը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |