Լեհաստանում բացվել է հայոց պատմության և մշակույթի մասին պատմող ցուցահանդես24 հունիսի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Վրոցլավ քաղաքի ազգագրական թանգարանում բացվել է հայ մշակույթին և պատմությանը ներկայացնոց «Հայացք դեպի Արարատ: Հայերի ճակատագիրը Լեհաստանում» ցուցահանդես, հաղորդում է Analitika.at.ua-ն, հղում կատարելով թանգարանի պաշտոնական կայքը: Թանգարանի ցուցասրահները կահավորված են հայկական եկեղեցու ներքին հարդարանքով, որտեղ ներկայացված են Լեհաստանում ապրող հայերի և Հայաստանի պատմության կարևորագույն փաստերը: Ներկայացված են փաստաթղթերի կրկնօրինակներ և կարևոր պատմական իրադարձությունները, ընտանեկան տոները, հայ ընտանիքի առօրեան հավերժացնող լուսանկարներ և Լեհաստանի հայ համայնքի մասին պատմող այլ փաստեր: Ցուցահանդեսում օգտագործված են մուլտիմեդիոն տեխնոլոգիաներ, իսկ դահլիճում հնչում են հայ ընտանիքների սերունդների պատմություններ: Ներկայացված են 19-20 դդ-ի հայոց պատմության դրվագներ, ԽՍՀՄ փլուզման արդյուքում հայերի ճակատագրերը, Արցախյան պատերազմը և Սպիտակի երկրաշարժը: Ցուցադրությունը կտևի մինչև հուլիսի 31-ը: Հայերը Լեհաստանում հայտնվել են 14-րդ դարից սկսած, երբ մի շարք առևտրականներ, արհեստավորներ, թարգմանիչներ և այլ ոլորտի մարդիկ տեղափոխվեցին այդտեղ և լեհ հասարակության ձևավորման գործում մեծ ներդրում ունեցան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |